«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը այս շաբաթ պետք է հանդիպի Թուրինի «Յուվենտուսի» ներկայացուցիչների հետ՝ քննարկելու կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսի հնարավոր տրանսֆերը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» ցանկանում է վարձակալել Ֆիլիպսին մինչև մրցաշրջանի ավարտը՝ հետագա գնման իրավունքով։ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է իմանալ, թե ֆուտբոլիստի աշխատավարձից որքա՞ն է պատրաստվում ծածկել «Յուվենտուսը»։
Անձամբ՝ Ֆիլիպսը, ցանկանում է հունվարին հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» և տեղափոխվել մեկ այլ ակումբ, որտեղ պարբերաբար հանդես կգա խաղադաշտում։