«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը «Ժիրոնայի» դեմ խաղում (2:4) իր թիմի անհաջողությունից հետո խոսել է լրագրողների հետ.
«Կապտանռնագույնները» պարտվեցին տանը և թույլ տվեցին իրենց հարևաններին միայնակ գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: «Ժիրոնան» ունի 41 միավոր, իսկ չորրորդ տեղում գտնվող «Բարսելոնան»՝ 34։
«Շատ ծանր պարտություն էր։ «Ժիրոնան» լավ հանդես եկավ, բայց մենք ինքներս ենք մեղավոր։ Մենք մեր մակարդակով չխաղացինք և լավագույն հանդիպումը չանցկացրինք հատկապես ինձ համար։
Այժմ մենք հետ ենք մնում յոթ միավորով, բայց առջեւում դեռ շատ հանդիպումներ կան։ Մենք ժամանակ կունենանք բարձունք վերադառնալու համար»,- Դե Յոնգի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։