Էրիկ տեն Հագ․ «Երբ խաղում ես «Բավարիայի» որակի թիմի դեմ, պետք է լավագույն մարզավիճակում լինես»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարծում է, որ իր թիմի բախտը չի բերել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Բավարիայի» դեմ առաջին խաղում։

««Բավարիայի» դեմ առաջին խաղում եղան պահեր, երբ մենք շատ լավ խաղացինք։ Երկար ժամանակ խաղը հավասար էր, բայց մենք թույլ տվեցինք սխալներ, որոնցից կարելի էր խուսափել։ Երբ խաղում ես «Բավարիայի» որակի թիմի դեմ, պետք է լավագույն մարզավիճակում լինես։ «Չելսին» նույնպես հիանալի խաղացողներ ունի, բայց մենք հաղթեցինք նրանց»,- ասել է մարզիչը մամուլի ասուլիսում։

Վաղը «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի «Բավարիային»։