«Կրասնոդարի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ասել է, թե ինչ կանի առաջինը, եթե նվաճի ՌՊԼ-ի չեմպիոնական տիտղոսը։ «Ի՞նչ կանեմ առաջինը, եթե տիտղոսը նվաճենք:
«Ես կգնամ շնորհավորելու Սերգեյ Նիկոլաևիչ Գալիցկիին»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում «Чемпионат»-ը։
Ռուսական Պրեմիեր Լիգայի 18 տուրից հետո կրասնոդարցիները վաստակել են 38 միավոր։ Վլադիմիր Իվիչի թիմը երկու միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»: