Անտուան Գրիզման. ««Ատլետիկոն» մինչև վերջ կպայքարի չեմպիոնության համար»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակման գծի առաջատար Անտուան ​​Գրիզմանը ասել է, որ իրենք այս մրցաշրջանում ձգտում են չեմպիոնական տիտղոսին։ 16-րդ տուրում թիմը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ալմերիային»:

«Կան ավելի հեշտ հանդիպումներ, բայց գլխավորը հաղթանակն է։ Երբեմն պետք է դիմանալ ու պաշտպանվել: Հակառակորդը մեծ ուժերով գրոհեց ու մեզ բարդ դրության մեջ դրեց։ «Ատլետիկոն» մինչև վերջ կպայքարի ոսկու համար։ Մենք հասկանում ենք, որ դեռ երկար ճանապարհ կա»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում Marca թերթը։

Անցկացրած 15 հանդիպումներից հետո «Ատլետիկոն» ունի 34 միավոր և զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։