Ֆրանսիայի առաջնության տասնհինգերորդ տուրի խաղում «Լիոնը» խոշոր հաշվով հաղթեց «Թուլուզին», իսկ Ալեքսանդր Լակազետը Ֆրանսիայի առաջնության խաղում հեղինակեց իր հերթական հեթ-տրիկը, որն արդեն վեցերորդն էր կարիերայում։
Ինչպես պարզվեց, սա Լիգա 1-ի հարյուրերորդ հանդիպումն էր, որում Լակազետին հաջողվեց ավելացնել իր անունը նշանավոր ֆուտբոլիստների ցանկում։ Նա դարձավ «Լիոնի» պատմության մեջ առաջինը, ով հասել է նման ցուցանիշի:
Լիգա 1-ի հաջորդ տուրում «Լիոնը» պետք է արտագնա հանդիպում անցկացնի «Մոնակոյի» հետ, դա տեղի կունենա կիրակի օրը՝ դեկտեմբերի 17-ին։