«Նապոլիի» դարպասապահ Ալեքս Մերետը կարող է հեռանալ թիմից և տեղափոխվել իտալական մեկ այլ ակումբ, հայտնում է TodoFichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ինտերը»։ Նշվում է, որ «ներաձուրիները» չեն նախատեսում առաջարկ անել ձմռանը՝ նրանք ցանկանում են սպասել մինչև ամառ և տեսնել՝ Մերետը կերկարաձգի պայմանագիրը Նեապոլում, թե ոչ։
Ընթացիկ մրցաշրջանում Ալեքս Մերետը «Նապոլիի» կազմում անցկացրել է 18 հանդիպում։ Դրանցում դարպասապահը բաց է թողել 25 գոլ։