PREMIER LEAGUE. «Թոթենհեմը» տանը ջախջախեց «Նյուքասլին» (VIDEO)

Անգլիական Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում Լոնդոնի «Թոթենհեմը» հյուրընկալեց «Նյուքասլին»։

Անգե Պոստեկոգլուի սաները գերազանց ֆուտբոլ ցույց տվեցին ու կարողացան ջախջախիչ հաղթանակ տանել ԱՊԼ-ի հզոր ակումբներից մեկի դեմ։

Այս խաղից հետո «Նյուքասլը» 26 միավորով 7-րդն է, «Թոթենհեմը»՝ 30 միավորով 5-րդը։

Պրեմիեր Լիգա.

«Թոթենհեմ» – «Նյուքասլ» 4:1 (3:0)

1:0 Դեսթի Ուդոջի, 26՛

2։0 Ռիչարլիսոն , 38’

3:0 Ռիչարլիսոն, 60’

4։0 Յոն Մին Սոն, 85՛

4:1 Ժոելինտոն, 90+1’