Լիոնել Սկալոնին ասել է Մեսսիին, որ նա մնում է Արգենտինայի հավաքականում

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին տեղեկացրել է Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսիին, որ որոշել է մնալ Ալբիսելեստեի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է լրագրող Էստեբան Էդուլը։

Ավելի վաղ՝ ԱԱ-2026-ի ընտրական փուլի 6-րդ տուրի՝ Բրազիլիայի հետ խաղից հետո (1:0), Սկալոնին կասկածներ էր հայտնել ազգային հավաքականում իր ապագայի վերաբերյալ։ Միաժամանակ մասնագետն ընդգծել է, որ հիանալի հարաբերություններ ունի թիմի խաղացողների ու ֆեդերացիայի նախագահի հետ։

45-ամյա մասնագետը Արգենտինայի հավաքականը գլխավորել է 2018 թվականի օգոստոսին։ Նրա գլխավորությամբ Արգենտինան հաղթել է 2021 թվականի Կոպա Ամերիկան, 2022 թվականի Ֆինալիսիմայի գավաթը և 2022 թվականի Աշխարհի գավաթը։