Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին գնահատել է «Լոս Բլանկոսի» հանդիպումը իսպանական «Բետիսի» դեմ։ Թիմերը հանդիպել են շաբաթ երեկոյան Իսպանիայի Լա Լիգայում, հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
«Խաղը վերահսկելիս գոլ բաց թողեցինք, բայց «Բետիսն» արժանի չէր պարտության: Մենք գոհ ենք արդյունքից, դժվարին հանդիպում էր բարդ մարզադաշտում, մեր մրցակիցը շատ լավ հանդես եկավ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ եթե «Ժիրոնան» Լա Լիգայում հաղթի «Բարսելոնային», առաջատարը կարող է փոխվել։