Կառլո Անչելոտտին հայտնել է, թե երբ խաղադաշտ կվերադառնան Կամավինգան և Վինիսիուսը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է, որ Էդուարդո Կամավինգան և Վինիսիուս Ժունիորը կվերադառնան 2024 թվականի սկզբին։

«Կարծում եմ՝ մենք պետք է սպասենք մինչև հաջորդ տարի, բայց երբ վերադառնանք առաջնության ընդմիջումից, նրանք երկուսն էլ պատրաստ կլինեն մարզվել»,- ասել է Անչելոտտին L’Equipe-ին տված հարցազրույցում։

Նոյեմբերի 16-ին Կոլումբիա – Բրազիլիա հանդիպման ժամանակ (2-1) Վինիսիուսը վնասել էր ձախ ազդրը, իսկ Կամավինգան Ֆրանսիայի հավաքականի մարզման ժամանակ վնասել էր աջ ծնկի արտաքին կողմնակի կապանը։