«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ստացել է Պրեմիեր Լիգայի նոյեմբերի լավագույն մարզչի մրցանակը։ Այս մասին հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ նախորդ ամիս կարմիր սատանաները երեք հանդիպում են անցկացրել առաջնությունում, որոնցում երեք հաղթանակ են տարել։
Հարկ է նշել, որ այս խաղերում հոլանդացի մասնագետի թիմը ոչ մի գնդակ բաց չի թողել։
15 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղում է՝ կարողանալով վաստակել 27 միավոր։