Կեպա Արիսաբալագան առաջիկա խաղում կվերադառնա Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմ

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան կմեկնարկի Իսպանիայի առաջնության «Բետիսի» դեմ խաղում, հայտնում է Diario AS-ը։

Հիշեցնենք, որ Կեպան վնասվածքի պատճառով բաց է թողել «Ռեալի» մի քանի հանդիպում, սակայն «Գրանադայի» հետ վերջին խաղում արդեն պատրաստ էր խաղադաշտ դուրս գալ, սակայն թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին, այնուամենայնիվ, նախապատվությունը տվել է Լունինին, ով լավ հանդես եկավ բացակայելու ժամանակ։

Լա Լիգայի 16-րդ տուրի «Բետիս» – «Ռեալ» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին։