Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է իր ապագայի մասին։
«Արգենտինայի հավաքականը շատ լավ խաղացողներ ունի, այժմ նրանք ուժեղ թիմ ունեն և լավ մարզիչի կարիք ունեն: Ես սա ասել եմ նախկինում և հիմա էլ կկրկնեմ, նրանց պետք է իրենց մակարդակին համապատասխանող մարզիչ։ Ես խոսել եմ Մեսսիի հետ, պարզապես պետք է մտածել այդ մասին»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։
Նշենք, որ 2022 թվականին արգենտինացիները 45-ամյա մասնագետի գլխավորությամբ Կատարում նվաճեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը։