Ուկրաինացի կիսապաշտպան Գեորգի Սուդակովը կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս», այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «ծեր տիկինը» Ջեյդոն Սանչոյի և Դոմենիկո Բերարդիի փոխարեն նախընտրում է պայմանագիր կնքել «Շախտյորի» ֆուտբոլիստի հետ։ Թուրինյան գրանդը կարծում է, որ Սուդակովի տրանսֆերը շատ ավելի փոքր գումար կարժենա։
21-ամյա ուկրաինացին Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է ինը հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։