Ջորջիո Կյելինին ծրագրում է վերադառնալ «Յուվենտուս»

«Լոս Անջելեսի» պաշտպան Ջորջիո Կյելինին ծրագրում է մոտ ժամանակներս վերադառնալ «Յուվենտուս»։ Նա ամերիկյան ակումբում հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Նա թուրինյան ակումբում խաղացել է 15 տարի։

«Իմ ապագայում ես տեսնում եմ միայն «Յուվենտուսը»։ Չգիտեմ, թե ինչ կարգավիճակով կվերադառնամ այնտեղ, բայց կյանքիս գրեթե կեսն անցկացրել եմ այս ակումբում։ Ես դեռ մոտ եմ «Յուվենտուսին» և շատ ուրախ եմ, որ թիմն այս մրցաշրջանում լավ է հանդես գալիս: Չեմ համբերում նորից մարզադաշտում լինելուն»,- 39-ամյա խաղացողի խոսքերն են մեջբերում իտալական լրատվամիջոցները։

Ա Սերիայի 14 տուրից հետո «Յուվենտուսը» 33 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։