Հայտնի են դարձել 2023 թվականի աֆրիկացի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

«Լիվերպուլի» և Եգիպտոսի հարձակվող Մոհամեդ Սալահը, ՊՍԺ-ի և Մարոկկոյի պաշտպան Աշրաֆ Հակիմին և «Նապոլիի» և Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենը 2023 թվականի լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստի կոչման հավակնորդներից են, հայտնում է Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) մամուլի ծառայությունը։

2023 թվականի CAF մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում։

Աֆրիկայի 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ալ-Նասրի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, ով այն ժամանակ հանդես էր գալիս «Բավարիայում»։ Սալահը լավագույնն է ճանաչվել 2017 և 2018 թվականներին։