Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է ակումբի հետ իր նոր պայմանագրի փուլի մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին մոտ է մինչև 2028 թվականը նոր գործարք կնքելուն՝ տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձով։
«Վաղը նույնիսկ նոր պայմանագիր կստորագրեի «Ինտերի» հետ» Ես շատ երջանիկ եմ այս ակումբում, ինձ լավ եմ զգում և շատ եմ ցանկանում նոր երկարաժամկետ պայմանագիր ստորագրել։ Մենք շատ մոտ ենք համաձայնության»,- ասել է Մարտինեսը Sport Mediaset-ին:
26-ամյա Մարտինեսը Իտալիայի Ա Սերիայում անցկացրած 14 խաղում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։