Խվիչա Կվարացխելիա. ««Ռեալը» մանկության երազանք է, հիմա ես երջանիկ եմ «Նապոլիում»»

«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան պատասխանել է հոր խոսքերին, ով խոսել է «Ռեալում» խաղալու իր ցանկության մասին։

«Առաջին հերթին ես կենտրոնացած եմ «Նապոլիի» վրա: Ես ամեն ինչ անում եմ այս թիմին օգնելու համար: Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա ես ընդունում եմ, որ դա իմ մանկության երազանքն էր, բայց հիմա ես երջանիկ եմ Նեապոլում և հարյուր տոկոսով կենտրոնացած եմ թիմի վրա»,- CalcioNapoli24-ին ասել է Կվարացխելիան:

Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։