Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն արդեն աստիճանաբար մտածում է այն մասին, թե ինչ է անելու ապագայում։
1990 թվականին ծնված ֆուտբոլիստի համար կարիերան ավարտելն այլևս հեռավոր հեռանկար չէ: Մարզիչ դառնալու և իր գիտելիքները ֆուտբոլիստների նոր սերունդներին փոխանցելու գաղափարը նրան գրավում է.
«Այս միտքն ինձ գերում է։ Մարզիչը անընդհատ պետք է լուծի բարդ հարցեր և խնդիրներ։ Նա է պատասխանատու հաջողության համար։ Դա պարզ չէ։ Բայց դա է պատճառը, որ դա ինձ դուր է գալիս»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում Die Zelt-ը։
Իլկայը «Բարսելոնայում» հանդես է գալիս անցած ամառվանից, նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում»: