Զամբո-Անգիսան դարձել է իտալական գրանդի տրանսֆերային թիրախը

«Նապոլիի» կիսապաշտպան Անդրե-Ֆրանկ Զամբո-Անգիսան դարձել է «Յուվենտուսի» տրանսֆերային թիրախը։

Թուրինյան ակումբի մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին արդեն կապի մեջ է կամերունցու գործակալի հետ, հայտնում է Corriere dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «ծեր սինյորայի» ղեկավարությունը լրջորեն դիտարկում է 28-ամյա ֆուտբոլիստին 2024 թվականին գնելու հնարավորությունը։ Կիսապաշտպանի պայմանագրում նախատեսված է 45 միլիոն եվրո փոխհատուցման կետ, սակայն այս կետը գործում է միայն արտասահմանյան ակումբների համար։ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը դեմ է ֆուտբոլիստի հեռանալուն։