Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան չի մասնակցի Բելգիայի հավաքականի Եվրոպայի առաջնության հանդիպումներին։
31-ամյա ֆուտբոլիստը խաչաձև կապանների վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս կգա 2024 թվականի գարնանը:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Կուրտուան «Ռեալին» արդեն տեղեկացրել է, որ Բելգիայի հավաքականի հետ Եվրո չի գնա։ Մրցաշարը մեկնարկում է հունիսին, սակայն դարպասապահը մտադիր է մնալ Մադրիդում, քանի դեռ չի հասել օպտիմալ մարզավիճակի։
Բելգիայի հավաքականը խմբային փուլում կխաղա Սլովակիայի և Ռումինիայի ընտրանիների հետ։ Խմբի չորրորդ անդամը կորոշվի փլեյ-օֆֆի արդյունքներով։