«Բավարիան» մոտ է Լա Լիգայում հանդես եկող ֆուտբոլիստի տրանսֆերը գնելուն

«Գրանադայի» եզրային հարձակվող Բրայան Սարագոսան մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն։

Ակումբները դեռ պետք է կարգավորեն գործարքի վերջնական մանրամասները, որից հետո տրանսֆերը կավարտվի, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

22-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է «Բավարիայի» հետ պայմանագրի կետերը։ Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի, իսպանացին կհամալրի Բունդեսլիգայի գրանդի շարքը միայն մրցաշրջանի վերջում. մրցաշրջանի մնացած մասը նա կանցկացնի Գրանադայում:

Բրայան Սարագոսան Լա Լիգայի 14 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։