Տիբո Կուրտուան ու Յան Օբլակը աջակցել են Մարկ-Անդրե տեր Շտեգենին

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն աջակցություն է ստացել մրցակից ակումբների դարպասապահներից։

Գերմանացի ֆուտբոլիստը մեջքի խնդիրների պատճառով վիրահատության կարիք կունենա։ Առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում «Բարսելոնան» չի կարողանա հույս դնել իր առաջատարի վրա։

Երեքշաբթի օրը Տեր Շտեգենը սոցցանցերի միջոցով հայտարարեց վիրահատության ենթարկվելու որոշման մասին, իսկ մեկնաբանություններում նրան աջակցել են այլ հայտնի դարպասապահներ, օրինակ՝ Մադրիդի «Ռեալի» Տիբո Կուրտուան ​​և Մադրիդի «Ատլետիկոյի» Յան Օբլակը, ովքեր կատալոնացի դարպասապահին մաղթել են շուտափույթ ապաքինում։

Աջակցել են նաև «Սևիլիայում» հանդես եկած Յասին Բունուն, ինչպես նաև Մեքսիկայի հավաքականի հայտնի դարպասապահ Գիլերմո Օչոան։