«Նապոլիի» ավագ Ջովաննի դի Լորենցոն կարող է բաց թողնել Իտալիայի Ա Սերիայի հերթական տուրի կենտրոնական հանդիպումը, Sky Sport Italia-ի տեղեկություններով՝ աջ պաշտպանը կարող է չօգնել իր թիմին Թուրինի «Յուվենտուսի» դեմ խաղում։
Նշվում է, որ Դի Լորենցոն մկանային թեթև վնասվածք է ստացել և դեռ հայտնի չէ, թե արդյոք իտալացին կկարողանա վերականգնվել «Յուվենտուսի» հետ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ «Նապոլին» այժմ առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ ունենալով նույնքան միավոր, որքան չորրորդ տեղում գտնվող «Ռոմային»: