«Բավարիան» հայտարարել է նոր տրանսֆերի մասին

Հարձակողական ոճի կիսապաշտպան Բրայան Սարագոսան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Գրանադայից» կտեղափոխվի «Բավարիա»։ Սրա մասին հաղորդում է մյունխենյան գրանդի պաշտոնական կայքը։

Սարագոսան պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ, որը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի կեսերը։

2023/24 մրցաշրջանի Իսպանիայի առաջնությունում Բրայան Սարագոսան անցկացրել է 14 հանդիպում։ Դրանցում 22-ամյա կիսապաշտպանը հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել իր գործընկերների կազմում։