Նիկոլաս Օտամենդին պատմել է Աշխարհի առաջնությունից հետո Պեպ Գվարդիոլայի զանգի մասին

«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Նիկոլաս Օտամենդին խոսել է 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո Պեպ Գվարդիոլայի զանգի մասին։ Ֆուտբոլիստի խոսքով՝ մարզիչը զարմացած է Արգենտինայի հավաքականի խաղից։

«Պեպ Գվարդիոլան ինձ զանգահարեց Աշխարհի առաջնությունից հետո։ Նա հարցրեց, թե ինչպես մենք կարողացանք պահպանել այդ հոգեբանությունը 2:0 հաշվով առաջ անցնելուց հետո և ինչպես կարողացանք խաղալ լրացուցիչ ժամանակում, ինչպես նախկինում էինք խաղում»,- ESPN-ին ասել է Օտամենդին:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը երկու գնդակի առավելություն կորցրեց Հոլանդիայի դեմ քառորդ եզրափակիչ խաղում, որից հետո 11 մետրանոց հարվածաշարում հաղթանակ տարավ։