Իտալիայի հավաքականը իմացավ Եվրո-2024-ի իր մրցակիցներին, Լուչանո Սպալետիի թիմը կխաղա ալբանացիների, խորվաթների և իսպանացիների հետ։
Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Մարիո Բալոտելին, ով 2012 թվականին խաղացել է Եվրոյի եզրափակիչում, վստահ է, որ Իտալիան դուրս կգա խմբից։
«Եթե որեւէ մեկը կարծում է, որ խմբից հետո Իտալիան տուն կգնա, ապա սխալվում է։ Հավատացեք, Իսպանիան և Խորվաթիան մեզնից բոլորովին լավը չեն։ Բայց դեռ վաղ է ինչ-որ բանի մասին խոսել: Ես միայն վստահ եմ, որ մենք կարող ենք դուրս գալ խմբից»,- Բալոտելիի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։