«Մանչեսթեր Յունայթեդն» փոխարինող է գտել Ջեյդոն Սանչոյին

«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն փոխարինող է գտել իր վինգեր Ջեյդոն Սանչոյին, ով, ամենայն հավանականությամբ, հունվարին կլքի ակումբը։ Football Transfers-ի տեղեկություններով՝ մանկունիանցիները հայացքն ուղղել են Դորտմունդի «Բորուսիայից» Դոնիել Մալենին։

Անգլիացին պատրաստ է ձմռանը գնալ «Բորուսաի»։ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին դուր է գալիս իր հայրենակիցը, ով այժմ երրորդ մրցաշրջանն է անցկացնում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։

Այս մրցաշրջանում 24-ամյա Մալենը 12 հանդիպում է անցկացրել գերմանական Բունդեսլիգայում, որտեղ դարձել է 4 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2026 թվականին։