Յուրգեն Կլոպ. «Ես դրանում 100 տոկոսով վստահ եմ»

«Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը Անգլիայի առաջնության 15-րդ տուրի «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղից առաջ զրուցել է լրատվամիջոցների հետ։

«Հակառակորդը կտա առավելագույնը, ես դրանում 100 տոկոսով վստահ եմ։ Բայց մենք էլ դա կանենք, նույնիսկ չկասկածեք:

Որքան լավ խաղան «Լիվերպուլի» ֆուտբոլիստները, այնքան ավելի դժվար կլինի մրցակցի համար, սա մեր գործն է»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։

«Շեֆիլդ Յունայթեդ» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 6-ին: