Էդի Հաուն նշել է, թե երբ կապաքինվի «Նյուքասլի» առաջատարը

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ Նիկ Պոպի ուսի վնասվածքին։ Մասնագետը հաստատել է, որ ֆուտբոլիստի ապաքինումը երկար ժամանակ կպահանջի։

«Պոպը մի քանի խորհրդակցություններ է անցկացրել մասնագետների հետ։ Սպասում եմ վերջնական նորությունների։ Նա վիրահատության կենթարկվի, իսկ ապաքինումը կտևի մոտ չորս ամիս։ Մենք վախենում էինք վատագույնից։ Մինչ վնասվածքը Պոպը ակումբին միանալուց ի վեր իր լավագույն մարզավիճակում էր»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հոուն:

Հաջորդ հանդիպումը «Նյուքասլը» կանցկացնի դեկտեմբերի 7-ին՝ արտագնա «Էվերթոնի» հետ: