«Գրանադայի» եզրային հարձակվող Բրայան Սարագոսան մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն։
Ակումբները դեռ պետք է կարգավորեն գործարքի վերջնական մանրամասները, որից հետո տրանսֆերը կավարտվի, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
22-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է «Բավարիայի» հետ պայմանագրի կետերը։ Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի, իսպանացին կհամալրի Բունդեսլիգայի գրանդի շարքը միայն մրցաշրջանի վերջում. մրցաշրջանի մնացած մասը նա կանցկացնի Գրանադայում:
Բրայան Սարագոսան Լա Լիգայի 14 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։