«Սևիլյան» նոր մարզադաշտ կկառուցի

«Սևիլիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է Ռամոն Սանչես-Պիզխուան մարզադաշտը քանդելու և դրա փոխարեն նորը կառուցելու որոշման մասին։

Նոր մարզադաշտը կլինի ժամանակակից և ավելի ընդարձակ՝ այն կունենա 55․000 նստատեղ: Ներկայիս մարզադաշտը տեղավորում է 43․883 հանդիսական։

«Ռամոն Սանչես Պիզխուան» մարզադաշտը բացվել է 1958 թվականի սեպտեմբերի 7-ին։

Իսպանիայի առաջնության 15 տուրից հետո «Սևիլյան» 13 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։