Լոնդոնի «Թոթենհեմի» հարձակվող Յոն Մին Սոնը դարձել է յուրահատուկ նվաճման հեղինակ։
31-ամյա կորեացի հարձակվողը Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջինն է, ով գոլ է խփել չորս տարբեր գործող չեմպիոնների դեմ:
Կիրակի օրը՝ դեկտեմբերի 3-ին, ռմբարկուն գոլի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (3:3): Նախկինում Սոն գոլի հեղինակ էր դարձել «Լիվերպուլի», «Չելսիի» և «Լեսթերի» դեմ խաղում։
Այս բոլոր ակումբները Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոններն էին այն ժամանակ, երբ ասիացին գոլ խփեց նրանց դեմ: