Լուի Օփենդայի ծառայություններով հետաքրքրված են անգլիական երկու ակումբներ

Անգլիական երկու թոփ ակումբներ իրենց հայացքը սևեռել են «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Լուի Օփենդայի վրա, ով անցած ամառ «Լանսից» տեղափոխվելուց հետո իր նորամուտի մրցաշրջանն է անցկացնում Բունդեսլիգայում:

Լրագրող Սաշա Տավոլիերիի տեղեկությունների համաձայն՝ 23-ամյա բելգիացու ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը» և «Լիվերպուլը»:

Օփենդան լավ սկսեց իր առաջին մրցաշրջանը Գերմանիայի առաջնությունում՝ 13 տուրերում դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Անցած մրցաշրջանում Լուին դարձավ Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը՝ 38 խաղում դառնալով 21 գոլի հեղինակ։