«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ավագ Ռոյ Քինը արձագանքել է Անգլիայի առաջնության 14-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Թոթենհեմ» հանդիպման արդյունքին։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։
«Ես խաղադրույք չեմ կատարի «Մանչեսթեր Սիթիի» դեմ, բայց արդեն սկսում եմ կասկածել, որ «սիթիների» մարդիկ այս մրցաշրջանում չեմպիոն կդառնան»,- փորձագետի խոսքերն է փոխանցում Sky Sports ալիքը։
«Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ոչ-ոքիից հետո վաստակեց 30 միավոր: Թիմը մրցաշարային աղյուսակում նահանջել է երրորդ տեղ։ Պեպ Գվարդիոլայի սաները երեք միավորով հետ են մնում առաջատար «Արսենալից»: