Էրլինգ Հոլանդին որակազրկում է սպառնում

«Մանչեսթեր Սիթիի» հարձակման առաջատար Էրլինգ Հոլանդին սպառնում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայիգ որակազրկում գլխավոր մրցավար Սայմոն Հուպերին ուղղված քննադատական ​​հայտարարությունների համար, ով սպասարկում էր երեկ «Սիթիի» և Լոնդոնի «Թոթենհեմի» դեմ հանդիպումը (3:3)։ Սրա մասին հայտնում է Daily Mail-ը։

Հանդիպման վերջնամասում մրցավարն ընդհատեց «քաղաքայինների» սուր գրոհը, թեև կարող էր թույլ տալ տանտերերին ավարտին հասցնել պահը։

Եզրափակիչ սուլիչից հետո «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները վրդովմունք են հայտնել մրցավարի որոշման կապակցությամբ, իսկ Հոլանդը ստացել է դեղին քարտ։