«Մանչեսթեր Սիթին» կարող է տուգանվել

«Մանչեսթեր Սիթին» մեղադրվում է այն բանի համար, որ նա չի կարողացել վերահսկել իր ֆուտբոլիստներին:

Մեղադրանքները կապված են Պրեմիեր Լիգայում կիրակի օրը կայացած «Թոթենհեմի» դեմ խաղի ավարտին տեղի ունեցած միջադեպի հետ, երբ «Սիթիի» ֆուտբոլիստները բողոքներով շրջապատել էին մրցավար Սայմոն Հուպերին:

Ինչպես հայտնում է լրագրող Ջեք Գոգանը սոցցանցերում, 12 ամսվա ընթացքում սա երրորդ նման միջադեպն է «Մանչեսթեր Սիթիի» համար, ուստի հավանական է, որ ակումբի համար տուգանքը բավականին մեծ լինի։ Նշվում է, որ փետրվարին նմանատիպ միջադեպի համար «Մանչեսթեր Սիթին» տուգանվել է 75 հազար ֆունտ ստերլինգով։