IDBank Պրեմիեր Լիգա. «Նոան» վստահ հաղթանակ տարավ «Վանի» դեմ խաղում (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում Երևանի «Նոան» սեփական հարկի տակ մրցեց «Վանի» դեմ։

Կառլոս Ինարեխոյի գլխավորած թիմը շատ լավ խաղով հաղթեց «Վանին»։ Առաջին կեսի վերջում «Նոան» երկու գոլ հեղինակեց։ «Վանը» 84-ին կրճատեց հաշվի տարբերությունը, բայց «Նոան» ավելացված ժամանակի վերջին րոպեին վճռեց հաղթողի անունը։

Այս խաղից հետո «Նոան» ունի 39 միավոր ու 2-րդն է, իսկ «Վանը»՝ 11 միավորով վերջինը։

IDBank Պրեմիեր Լիգա.

«Նոա» – «Վան» 3:1 (2:0)

1:0 Արթուր Միրանյան, 32՚

2:0 Արթուր Միրանյան, 45+3

2:1 Վիլյամ Իպեյե, 84՚

3:1 Պաուլ Խլադոն, 90+8