Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Դանիել Կարվախալը չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա 3-4 շաբաթների ընթացքում։ Ամենայն հավանականությամբ, եզրային պաշտպանը բաց կթողնի մնացած բոլոր հանդիպումները, որոնք «արքայական» ակումբը կանցկացնի 2024 թվականին։
Tiempo de Juego-ի տեղեկություններով՝ այսօրվա քննության արդյունքները ցույց են տվել, որ Կարվախալը բաց կթողնի առաջիկա 3-4 շաբաթները։ Իսպանացին այս ժամանակը կհատկացնի վերականգնմանը։
Նշվում է, որ նա կարող է վերադառնալ հունվարին Իսպանիայի Սուպերգավաթի խաղում։