Իսմայել Բենասերը երազում է «Միլանի» հետ Չեմպիոնների Լիգայում հաղթելու մասին

«Միլանի» ալժիրցի պաշտպան Իսմայել Բենասերը խոսել է իր գլխավոր երազանքի մասին։ Նրա խոսքով, Չեմպիոնների իգայում հաղթելը կլիներ իր երազանքի իրականացումը, իհարկե, «Միլանի» կազմում:

«Իհարկե, իմ երազանքը «Միլանի» հետ Չեմպիոնների Լիգայում հաղթելն է։ Երբ խաղում ես նման թիմում, կարող ես երազել այս մասին»,- Բենասերի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Նախորդ մրցաշրջանում «Միլանը» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, սակայն այնտեղ պարտվեց «Ինտերին»: Վերջին անգամ ակումբը Չեմպիոնների Լիգայում հաղթել է 2007 թվականին։