Զլատան Իբրահիմովիչը կվերադառնա «Միլան»

Շվեդիայի հավաքականի և եվրոպական մի շարք թոփ-ակումբների նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ է «Միլան» վերադառնալուն։ Այս մասին հայտնում են լրագրող Նիկոլո Շիրայի սոցիալական ցանցերում։

Ըստ ինսայդերի՝ սկանդինավացին շուտով կվերադառն իտալական գրանդ։ Դեռևս չի հաղորդվում, թե կոնկրետ ինչ պարտականություններ են դրվելու Իբրահիմովիչին։

Հիշեցնենք, որ Զլատանն իր խաղային կարիերան ավարտելու մասին հայտարարել էր անցած ամառ։ «Ռոսոներիների» հետ աստղային հարձակվողը 2022 թվականին դարձել է Իտալիայի չեմպիոն։