Աշխարհի պատանեկան առաջնությունում կայացավ եզրափակիչ հանդիպումը։ Գերմանական թիմն առաջին խաղակեսում հաղթեց ֆրանսիացիներին՝ շնորհիվ Պարիս Բրունների խփած 11 մետրանոց գոլի։
Նոյ Դարվիչը երկրորդ գոլը հեղինակեց երկրորդ խաղակեսի հենց սկզբում, բայց ֆրանսիացիներն անմիջապես մեկ գոլ հետ բերեցին: Գերմանացիները կարմիր քարտ ստացան և մնացին 10 ֆուտբոլիստներովվ։ 85-րդ րոպեին Մաթիս Ամուգուն հավասարեցրեց հաշիվը։
Արդյունքում հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ գերմանացիները հաղթեցին 4։3 հաշվով։ Դարպասապահ Կոնստանտին Հայդեն երեք հարված հետ մղեց։
Սա Բունդեսթիմի առաջին հաղթանակն է նման մրցաշարում: