Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպանն անհամբերությամբ է սպասում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հանդիպմանը, և մասնավորապես՝ մրցակցի հարձակվողների հետ դիմակայությանը ի դեմս Ալվարո Մորատայի և Անտուան Գրիզմանի։
«Ես չեմ սիրում խաղալ աջ պաշտպանի դիրքում։ Նախընտրում եմ խաղալ պաշտպանության կենտրոնում։ Մորատան ու Գրիզմանը լավ մարզավիճակում են, այնպես որ մենք պետք է զգույշ լինենք նրանցից»,- Արաուխոյի խոսքերն է մեջբերում be IN SPORTS-ը:
Իսպանիայի առաջնությունում այս մրցաշրջանում Մորատան դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։