«Բավարիա» – «Ունիոն Բեռլին» հանդիպումը հետաձգվել է առատ ձյան պատճառով

Գերմանական Բունդեսլիգայի 13-րդ տուրի «Բավարիա» – «Ունիոն Բեռլին» հանդիպումը չի կայանա առատ ձյան պատճառով։ Այս մասին հայտնում է Bild հեղինակավոր հրատարակությունը։

Հիշեցնենք, որ «Բավարիա» – «Ունիոն» հանդիպումը նախատեսված էր այսօր «Ալիանց Արենայում»: Սակայն Մյունխենում եղանակային վատ պայմանների պատճառով հանդիպումը չի կայանա։

«Բավարիան» ներկայումս զբաղեցնում է երկրորդ տեղը Գերմանիայի առաջնությունում՝ առաջատար Լևերկուզենի «Բայերին» զիջելով ընդամենը երկու միավորով: Միաժամանակ «Ունիոն Բեռլինը» գտնվում է անկման գոտում և եզրափակում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: Դա այն դեպքում, երբ նախորդ մրցաշրջանը թիմն ավարտեց Չեմպիոնների Լիգայի գոտում։