«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։
«Ի՞նչ իմաստ ունի հիմա հարցնել Կվարայի մասին, քանի որ նա դեռ 4 տարի ունի իր պայմանագրով», – սպորտային ֆունկցիոներին սոցիալական ցանցում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Իտալիա է ժամանել նախորդ ամռանը և օգնել իր թիմին երկար ժամանակ անց առաջին անգամ դառնալ Իտալիայի չեմպիոն։
Ընթացիկ մրցաշրջանում Խվիչան բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 խաղի, որոնցում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։