Հայտնի է դարձել, թե երբ «Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեն կտեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»:
Լրագրող Ֆերնանդո Պոլոյի խոսքով՝ «Բլաուգրանայի» ծրագիրն այն է, որ 18-ամյա բրազիլացին թիմի մարզաբազա կժամանի դեկտեմբերի 27-ին։
Հիշեցնենք, որ ի սկզբանե ենթադրվում էր, որ Ռոկեն «Բարսելոնայում» կսկսի խաղալ 2024 թվականի ամռանը, սակայն ղեկավարությունը կարողացավ տեղափոխել վերջնաժամկետը։ Վիտորը շատ շուտով կմիանա թիմին ու աստիճանաբար կինտեգրվի հիմնական հայտացուցակին։ Ռոկեն նախկինում հետաքրքրված էր եվրոպական այլ թոփ ակումբներով, սակայն ամռանը նա ընտրեց «Բարսելոնա» տեղափոխվելու տարբերակը։