Թիերի Անրի․ «Նա նման է գինու, տարիների ընթացքում միայն լավանում է»

Ֆրանսիացի լեգենդար հարձակվող Թիերի Անրին խոսել է այս մրցաշրջանում իր հայրենակից Անտուան ​​Գրիզմանի խաղի մասին։

«Գրիզմանը նման է գինու։ Տարիների ընթացքում նա միայն լավանում է: Միգուցե Անտուանը մի փոքր կորցրել է արագությունը և ֆիզիկան, բայց ուղեղը շատ կարևոր բան է ֆուտբոլում»,- Թիերիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։

Գրիզմանը հանդես է գալիս Իսպանիայի առաջնությունում Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում։ Այս մրցաշրջանում 32-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2026 թվականի կեսը։