AS. Լուկա Մոդրիչը չի մասնակցի «Գրանադայի» հետ հանդիպմանը

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի կարողանա օգնել իր թիմին Լա Լիգայի «Գրանադայի» հետ առաջիկա խաղում, հայտնում է AS-ը։

Հիշեցնենք, որ 38-ամյա ֆուտբոլիստը թեթև վնասվածքի պատճառով բաց է թողել Չեմպիոնների Լիգայի վերջին հանդիպումը «Նապոլիի» հետ (4-2):

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 16 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, և դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ։