Ռոնալդ Արաուխոն կարող է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ Արաուխոյի երկարաձգումը տրանսֆերային շուկայում «Բարսելոնայի» առաջնահերթություններից է։

Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բավարիան», սակայն «Բարսան» հասկացրել է, որ մտադիր չէ բաժանվել ֆուտբոլիստից։